Պեսկովը խոսել է Թուրքիային S-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարման հնարավորության մասին

Peskovy

  ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝  Սոչիում Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումից հետո հարցազրույց է տվել հունական հեռուստաալիքներից մեկին:

Պեսկովը, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառած S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ, որը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: 

Պեսկովն, անդրադառնալով Ռուսաստանի կողմից համակարգերի երկրերդ խմբաքանակաի մատակարարման հավանականությանը, նշել է, որ Մոսկվան պատրաստ է իրականացրել դա:  

«ԱՄՆ-ին ոչ մի անգամ չի հաջողվել ստիպել ինչ-որ երկրին փոխել դիրքորոշում, կամ կարծիք: Մեր քաղաքականությունն այնպիսին է, որ մենք համագործակցության համար բաց են տարբեր երկրների, մասնավորապես գործընկներների համար, »

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն արդեն հասցրել է Թուրքիայի նկատմամբ կիռարել մի շարք պատժամիջոցներ ՌԴ-ից ՀՕՊ համակարգեր գնելու համար: 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...