Երևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ Անկարան հույս ունի թուլացնել Վաշինգտոնի հետ լարվածությունը. Bloomberg

Huys uni

 Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի անսպասելի առաջարկը համահունչ է Հռոմում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված կոչին՝ բացելու սահմանները դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ:

Այս մասին գրել է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի:

Աղբյուրի խոսքով՝ Թուրքիան հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կօգնեն Անկարային բարելավել Վաշինգտոնի հետ հարաբերությունները, որոնք լարվել են ռուսական ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով:

1inlurer.am

Ձեզ կհետաքրքրի...