Թուրքիայի ՆԳՆ-ի և վարձկանների հավաքագրող «Սուլթան Մուրադ»-ի հրամանատարի լուսանկարը մեծ քննարկումներ է առաջացրել համացանցում

nkar

  Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույի և «Սուլթան Մուրադ» դիվիզիայի հրամանատար Ֆեհիմ Իսանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել Սիրիայի Ռայ քաղաքից, որը հայտնի է որպես սիրիացի վարձկանների հավաքագրման վայր: Լրագրողը հիշեցրել է, որ «Սուլթան Մուրադ»-ը վարձկաններ էր ուղարկում Լեռնային Ղարաբաղ և Լիբիա:

«Նրանց կողմից անչափահասների հավաքագրումը հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են երեխաներին որպես զինվոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրել է Լինդսի Սնելը:

ԱՄՆ պետդեպարտամենտը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ներառել է այն երկրների ցանկում, որոնք ապօրինի հավաքագրում են կամ օգտագործում են երեխաներին որպես զինվոր: Մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու մասին ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է 2021 թվական հուլիսին, ԱՄՆ-ն Թուրքիային կոչ էր արել դադարեցնել օպերատիվ, բնական և ֆինանսական աջակցությունը Սիրիայում զինված ընդդիմադիր խմբերին, որոնք զինվոր երեխաներ են հավաքագրում:

 

Ձեզ կհետաքրքրի...