07-ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai-ին, ապա երկաթե արգելապատնեշին.
Երեկ՝ հունվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40 –ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Արսեն Մելքոնյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 26-ամյա Ռազմիկ Հարությունյանի վարած Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենային, ապա երկաթե արգելապատնեշին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորուհի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Անի Մանուկյանը տեղում մահացել է: Մինչ կժամաներ բժիշկների հերթապահ խումբը, 07-ի վարորդի ուղևորին առաջինը բուժօգնություն է ցուցաբերել Hyundai-ի վարորդը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետորսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Վ. Կակոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Կակոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մելքոնյանը աշխատում է ոստիկանության Սևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ ավագ տեսուչ, կոչումով՝ ոստիկանության կապիտան է, իսկ Վ. Հարությունյանը աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես բուժակ: Քննիչի հանձնարարակով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
shamshyan.com