Գերմանիան կշարունակի մարզել Իրաքյան Քուրդիստանի զինված ուժերին

Qurdistan

  Գերմանիայի դաշնային կառավարությունը որոշում է կայացրել ևս 9 ամսով երկարաձգել Իրաքում և Իրաքյան Քուրդիստանում տեղակայված զորախմբի ծառայություն ժամկետը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում Իրաքի զինուժին ու քրդական ինքնավարության զորքերին (Փեշմերգա) օգնելու նպատակով այդ երկրում գտնվող գերմանական զորախմբի թվաքանակը կսահմանափակվի 500-ով:

Թեմայի վերաբերյալ Twitter-ում գրառում է արել Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Նեչիրվան Բարզանին՝ գոհունակություն հայտնելով Գերմանիայի կառավարության որոշման կապակցությամբ: Բարզանին հույս է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանը կհաստատի խորհրդարանի որոշումը և հիշեցրել, որ ԻՊ-ն դեռ վերջնական չի ջախջախվել և շարունակում է վտանգ ներկայացնել ողջ տարածաշրջանի համար:

Նշենք, որ գերմանացի զինվորականները տևական ժամանակ է, ինչ մարզում են Իրաքի ու Քուրդիստանի կառավարության զինված ուժերին՝ ԻՊ-ի դեմ դրանց պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Ավելի վաղ գերմանական կողմը նաև ռազմատեխնիկակն աջակցություն էր ցուցաբերել Փեշմերգային։

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...