Արմեն Սարգսյանի պաշտոնական էջը հերքում է տարածել

Herqum

  Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի: Այս մասին գրված է Արմեն Սարգսյանի պաշտանական էջում։ Այս հրապարակմամբ նրանք պատասխանել են որոշ ԶԼՄ-ների և հերքել որոշ հրապարակումներ։

«Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սպառիչ պատասխանել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հարցերին և տրամադրել համապատասխան տեղեկություններ: Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս թեմայով հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և հասարակությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում:

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։

Հունվարի 24–ին «Հետք» պարբերականը գրել էր` նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը:

Ձեզ կհետաքրքրի...