Մակրոնը շնորհակալություն է հայտնել հայ գերիների՝ հայրենիք վերադարձի գործում ներգրավված դիվանագետներին ու զինվորականներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին ու զինվորականներին, ովքեր ներգրավված են եղել Ադրբեջանից 8 հայ ռազմագերու Հայաստան վերադարձնելու գործում: Էմանուել Մակրոնը այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ութ հայ գերիներ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից ու Բաքվից տեղափոխվել են Երևան: Նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ, որոնցից արդեն մի քանի ամիս բաժանված էին: Շնորհակալ եմ մեր դիվանագետներին, ինչպես նաև մեր զինվորներին, ովքեր ներգրավված էին այս գործողության մեջ: Շարժվում ենք առաջ»:
Huit détenus arméniens ont été remis en liberté par l’Azerbaïdjan et transférés de Bakou vers Erevan. Ils retrouvent leurs familles dont ils étaient séparés depuis plusieurs mois. Merci à nos diplomates ainsi qu’à nos militaires mobilisés dans cette opération. On avance ! https://t.co/7IVoxX7b9q pic.twitter.com/ho1cxIHWco
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) February 7, 2022