Նիկոլ Փաշինյանն անպայման կանչվելու է քննիչ հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան
Նիկոլ Փաշինյանն անպայման կանչվելու է քննիչ հանձնաժողով: Այս մասին 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը.
«Դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է: Եվ ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է կանչվելու: Բա այսպիսի հնարավորությունը մեր ընդդիմադիր գործընկերներն իրենց ձեռքից ո՞նց բաց թողեցին, այսպիսի բացառիկ հնարավորություն Տիգրան Աբրահամյանը և մյուս գործընկերներն այլևս չեն ունենա»,-ասաց Քոչարյանը: