Հունաստանի նախկին վարչապետի կարծիքով ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա Ուկրաինայի հարցում
Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, ով այժմ ղեկավարում է գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկը երկրում հանդիպում է ունեցել ամերիկացի դեսպան Ջեֆրի Փեթի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից, ինչպես նաև այդ գործընթացում Թուրքիայի դերի մասին:
Նա, մատնանշելով Թուրքիային, նշել է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար, դերակատարություն ունեցող երկրները պետք է զերծ մնան սադրիչ հայտարարություններից և գործողություններից: Նրա կարծիքով այդ առումով ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա: