«Ինչպես ճանճին հեռացնել եղևնու վրայից» օպերացիան. հայտնաբերվել է հսկայական եղևնիները Մեծամորի կինոյի տան դիմացից տանողը. նա գեներալի եղբայր է. shamshyan

Carer

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ խիստ հանձնարարական է իջեցվել ոստիկանության մարզային վարչությունների պետերին, տարածքային բաժինների պետերին, որպեսզի վերջիններս ուժեղացված հսկողություն իրականացնեն անտառահատների, բնության նկատմամբ կատարված ոտնձգությունների կանխման, նախականխման և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ՀՀ ոստիկանապետի  կարգարդրությամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ , ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի վրա: Այն, որ վերջին տարիներին հանրապետությունում նվազել են ապօրինի անտառահատման դեպքերը, դա ակնհայտ է, սակայն  որոշ «ծառասպաններ» փորձում են իրենց սև գործն անել բնության նկատմամբ: Բարեբախտաբար, ոստիկանների օպերատիվ գործողությունների և արագ արձագանքման շնորհիվ կանխվում կամ բացահայտվում են բնության նկատմամբ ոտնձգություն կատարողները: Երեկ՝ փետրվարի 21-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ և ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզում իրականացրել են  «Ինչպես  ճանճին հեռացնել եղևնու վրայից» օպերացիան: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ փետրվարի 20-ին  ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը տեղեկություններ է ստացել, որ Մեծամոր քաղաքի վարչական տարածքից  35-40 տարեկան  եղևնիներ են արմատախիլ արել և գողացել: Նույն օրը հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու համար մարզի ոստիկանպետ Կ. Հակոբյանի կողմից  ստեղծվում են օպերատիվ-հետախուզական խմբեր, այդ թվում՝ Ս. Խմելյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակում  ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-միջոցառումներ, պարզում են, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում Արշալույս գյուղի բնակիչ, 64-ամյա Աշոտ Գրիգորյանը  Մեծամոր քաղաքի նախկին կինոյի տան դիմացի բակային հատվածից  արմատախիլ է արել 3  հսկայական  եղևնի ու տեղափոխել Արշալույս գյուղի իր տուն: Ոստիկանները, ժամանելով Ա. Գրիգորյանի տուն, բացատրական աշխատանքներ են կատարում նրա հետ, որից հետո եղևնիներից 2-ը Արշալույս գյուղից  տեղափոխվում են այն վայրը, որտեղ տարիներ առաջ տնկվել են: Ա. Գրիգորյանը պարտավորվել է 3-րդ եղևնին նույնպես տեղափոխել նույն վայրը: Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...