Լոնդոնի փողոցներում Օջալանին ազատ արձակելու պահանջով պաստառներ են տարածվում

Ojalan

 Լոնդոնի փողոցներում հայտնվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավար, ցմահ դատապարտյալ Աբդուլլահ Օջալանին ազատ արձակելու պահանջով պաստառներ: Թե ովքեր են տարածում այդ պաստառները, ոչինչ չի նշվում:

Այս ամենը դժգոհություն է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում, որոնք շեշտում են, որ Եվրոպայում շարունակվում են ակտիվանալ հակաթուրքական տրամադրությունները:

Թուրքական կայքերն էլ իրենց հերթին մեղադրում են գերմանական «ZDF» հեռուստաընկերությանը՝ PKK-ի գործունեությանը նպաստող քարոզչություն անելու համար։

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...