Պաշտպանվո՜ւմ ենք, չենք կանգնո՜ւմ․ Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին նոր ուղերձ է հղել ուկրաինացիներին և ռուսաստանցիներին։ Այս մասին հայտնում է ukraine.segodnya.ua-ն։
«Միայն համերաշխությունը, միայն ուկրաինացիների վճռականությունը կարող է պահպանել մեր հաղթանակը և պաշտպանել պետությունը։ Բանակը, սահմանապահները, Ազգային գվարդիան, ոստիկանությունը, հետախուզությունը, տարածքային պաշտպանության ուժերը բոլորն առավելագույնս կատարում են իրենց մարտական առաջադրանքները։ Պաշտպանվո՜ւմ ենք։ Չենք կանգնո՜ւմ։ Փա՜ռք Ուկրաինային»,-նշել է նա։