Բրիտանական «The Times»-ը պնդում է, որ ՌԴ-ն ցանկանում է սպանել Զելենսկիին և կառավարության անդամներին

Pntrum en

  Բրիտանական «The Times» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ Կիևում այս պահին գործում են ռուսական շուրջ 400 դիվերսանտներ, որոնց առջև խնդիր է դրված՝ ֆիզիկապես ոչնչացնելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և կառավարության այլ անդամների։ 

«Սա հնարավորություն կտա ռուսական ուժերին արագացնել Կիևի գրավումը։ Ռուսական դիվերսանտները «Վագներ» ոչ պետական կազմակերպության անդամներ են», — հավելում է պարբերականը։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

 

24News.am

Ձեզ կհետաքրքրի...