Խերսոն քաղաքում զոհվել է ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացի․ ԱԳՆ խոսնակ civic

Hay e zohvel

 Տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Ուկրաինայի Խերսոն քաղաքում զոհվել է ուկրաինայի քաղաքացի, ազգությամբ հայ Վանիկ Սողոմոնյանը։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Խերսոն քաղաքում զոհվել է ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացի։

«Պարզապես կարող եմ ասել, որ այո, Խերսոն քաղաքում ազգությամբ հայ զոհվել է, որը Ուկրաինայի քաղաքացի է․ անուն-ազգանուն ես չեմ կարող ասել», — ասաց Հունայանը։

Ադյան Գեղամ

Ձեզ կհետաքրքրի...