Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացումը կհանգեցնի այդ երկրում զոհերի թվի ավելացման. Զախարովա

Zakharova

 Արևմուտքից Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացումը կհանգեցնի այդ երկրում զոհերի թվի ավելացմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ամեն օր ավելի շատ զենք է ստանում իր գործընկերներից։ Դա կհանգեցնի Ուկրաինայում է՛լ ավելի մեծ կորուստների։ Դա կհանգեցնի այդ նույն զենքի տարածմանը եվրոպական երկրներում, այդ թվում՝ այն երկրներում, որոնք այժմ իրականացնում են այդ մատակարարումները»,- գրել է Զախարովան իր Telegram-ի ալիքում։

Ձեզ կհետաքրքրի...