Թուրքիայում հայտնաբերվել են օգտակար հանածոների աննախադեպ մեծ պաշարներ
Թուրքիայի օգտակար հանածոների հետազոտման և հետախուզման գլխավոր վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում Էլազըղում (Խարբերդ) հայտնաբերվել են հանրապետության պատմության մեջ օգտակար հանածոների ամենամեծ պաշարները։ Հիշյալ վարչությունը մոտ մեկ տարի աշխատանքներ է իրականացրել Էլազըղում։
Նշվում է, որ Էլազըղի Սաղըրլը գյուղի Քըսաբեքիր և Սեթերլի հատվածում հայտնաբերված պղնձի պաշարների շուկայական արժեքը միլիարդավոր դոլարներ է կազմում։
Այդ շրջանը հարուստ է նաև պղնձի, ոսկու, ցինկի, կոբալտի պաշարներով։
Աղբյուրի հաղորդմամբ՝ քեմալական շարժման տարիներին Էլազըղի օգտակար հանածոները «օգտակար» են եղել նաև փամփուշտի պատրաստման գործում։
Սաղըրլը գյուղի բնակիչներից Ռամազան Սեքմենը հույս է հայտնել, որ հայտնաբերված պաշարները կնպաստեն Թուրքիայի արտաքին պարտքը մարելուն։ Նրա պնդմամբ՝ հանքավայրի պաշարները մոտավորապես 20-30 մլրդ. դոլար են կազմում։