Արտակարգ դեպք Երևանում. «Ապավեն» ընկերությունում քաղաքացին նռնակ է պայթեցրել.

Nrnak

  Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20–ի սահմաններում  ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան  43 հասցեում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության  Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Տեղում է նաև  ոստիկանության Շենգավիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ մի քաղաքացի նշված հասցեում գործող «Ապավեն» ընկերությունում մարտական նռնակ է պայթեցրել, ով բարեբախտաբար,  վնասազերծվել է  և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Նորիկ Մանուկյանն ու  Հայկ Բարսեղյանը, որպեսզի քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին, մինչև հետաքննչական և քննչական խմբերը մոտենան: Ոստիկանությունը պարզում է  նռնակը պայթեցրած քաղաքացու ինքնությունը: Դեպքի վայրում հայտնաբերվել է Mercedes մակնիշի 05 ML 550 համարանիշի ավտոմեքենա,  կոտրված դռան ապակիներ, հայտնաբերվել են  նաև արնանման հետքեր: ***** 20:50 Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Շենգավիթի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արա Ավագյանն ու Սարգիս Մելքոնյանը: Տեղում են նաև ոստիկանության   փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: 

 

shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...