Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին. Չավուշօղլու

Chavushoghlu

 Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան մի շարք երկրների պատժամիջոցներին՝ սահմանված Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով։ Այս մասին կիրակի օրը Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

 «Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները չեն լուծի խնդիրը,- պատասխանել է նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին հարցին։- Օրինակ՝ օդային տարածքի փակումը։ Մենք չենք կարող այն փակել՝ համաձայն Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած  իրավական պարտավորություն»,- ասել է Չավուշօղլուն :

 

Ձեզ կհետաքրքրի...