Նեմեց Ռուբոյի խնամի Ռուբեն Խլղաթյանը դատի է տվել ԱՆ-ին և շահել․ «Ժողովուրդ»

Nemeci xnamin

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի խնամի Ռուբեն Խլղաթյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարությանը եւ ՀՀ պրոբացիոն ծառայությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին քաղաքապետը պահանջել է, որ դատարանը ստիպի նախարարությանը եւ ծառայությանը բարենպաստ վարչական ակտ կայացնել եւ իրեն թույլատրել յուրաքանչյուր տարի՝ 2022 թվականի մարտի 15-ից մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 30-ը, ութ ամիս ժամկետով մեկնել Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզի Արշալինսկի շրջանի Արշալի ավան:

Պատճառը նշված չէ: ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը որոշում է կայացրել պարտավորեցնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը կայացնել վարչական ակտ՝ Ռուբեն Խլղաթյանին թույլատրելով յուրաքանչյուր տարի՝ 2022թ.-ի մարտի 15-ից մինչեւ 2025թ.-ի նոյեմբերի 30-ը, ութ ամիս ժամկետով մեկնել Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզի Արշալինսկի շրջանի Արշալի ավան:

Հավելենք, որ որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից, բողոքարկման ենթակա չէ, եւ ավելին՝ ենթակա է անհապաղ կատարման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ձեզ կհետաքրքրի...