Լոնդոնը պատրաստակամություն է հայտնել դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը. factor tv
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը Լոնդոնի պատրաստակամությունն է հայտնել՝ հանդես գալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, գրում է ՌԲԿ-ն։ Նա, մասնավորապես, ասել է, որ բրիտանական կողմը զգալի ռազմական օգնություն է ցուցաբերում Կիևին, ինչպես նաև ավելի քան 400 մլն ֆունտ սթեռլինգի հումանիտար օգնություն։ Նրա խոսքով՝ վարչապետ Բորիս Ջոնսոնը գրեթե ամեն օր հեռախոսազրույց է ունենում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Դիվանագետը նշել է, որ Բրիտանիան ցանկանում է հնարավոր բոլոր միջոցներով օգնել՝ դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները։ «Մենք ուրախ կլինենք մեր դերն ունենալ երաշխավոր դառնալու գործում, եթե Ուկրաինայի կառավարությունը խնդրի մեզ»,- ասել է Վուդվորդը։ Էմմա Չոբանյան