Արդեն մի քանի հանդիպում եղել է, մենք պետք է առաջ շարժվենք խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով. Ալիև

Aliev

 Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ ապրիլի 6-ին պատրաստվում է Բրյուսելում հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և պնդել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ կնքվի։  

«Հուսով եմ, որ այդ հանդիպումն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում եղել է, մենք պետք է առաջ շարժվենք խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով ու ստորագրենք այդ փաստաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետներում։ Ադրբեջանը ներկայացրել է իր տեսլականներն այս հարցի շուրջ»,-ասել է Ալիևը։

 

Ինտերֆաքս Ադրբեջան

Ձեզ կհետաքրքրի...