Ի՞նչ նպատակներ է հետապնդում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի այցն Ադրբեջան. hhpress

Hakarusy

 

  Ուկրաինական ճգնաժամի երկարաձգմանը զուգահեռ ավելանում է Ադրբեջանի հակառուսական քայլերի թիվը: Այլ կերպ ասած՝ պաշտոնական Բաքուն ավելի ու ավելի է քողազերծում իր իրական արտաքին կողմնորոշումը, որը ոչ միայն ՌԴ-ի ուղղությամբ չէ, այլեւ նրա դեմ է: Մարտի 30-ին այդ երկրի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում հայտարարեց Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ, ավելին, Բաքուն  դիմեց մի շարք բարեկամ պետությունների համապատասխան կառույցներին՝ ռուսաստանցի օրենսդրին անհապաղ ձերբակալելու խնդրանքով, եթե նա գտնվի այդ երկրների տարածքներում: Ռուս պատգամավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ ռուսական թիվ մեկ պետական հեռուստաալիքի՝ «Ռոսիա-1»-ի եթերում Դելյագինը հայտարարել էր, թե Արցախում իրավիճակի սրման համապատկերին ՌԴ ԶՈւ-ն կարող է հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին: Բացի դրանից՝ Դելյագինը «Telegram»-ի իր ալիքում նմանատիպ բովանդակությամբ հարցում էր անցկացրել: Ռուսական հեռուստաալիքի եթերում ՌԴ Պետդումայի պատգամավորը, ըստ էության, պատասխանել էր Ադրբեջանի ՊՆ-ի կոշտ հայտարարություններին, որոնք հետեւել էին ՌԴ պաշտպանական գերատեսչության՝ Արցախում եռակողմ պայմանագրի դրույթները խախտելու մասին երկու հայտարարություններին: Ի դեպ, այդ հեռուստահաղորդման ժամանակ Միխայիլ Դելյագինի հայտնի հայտարարությանը նախորդել էր Ադրբեջանի ՊՆ-ի հենց այդ հայտարարությունների հիշատակումը:  Պարզ է, որ ՌԴ-ի թիվ մեկ հեռուստաալիքով պատահական մարդիկ՝ այդ պահին «լեզվին եկած» խոսքեր չեն ասում, այն Ռուսաստանի պաշտոնական նախազգուշացումն էր Բաքվին: Չնայած ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, Դելյագինին կոչ էր արել վերահսկել անձնական հույզերը, զգացմունքային արտահայտություններ չանել եւ ոչ բարեկամական խոսքեր թույլ չտալ գործընկեր պետության հասցեին, բայց ակնհայտ է, որ դա պատահական չէր արված: Հայտնի ռուսական ասացվածքի համաձայն՝ «Խոսքը թռչուն է, թռավ՝ էլ չես բռնի»: Պեսկովը նաեւ նշել էր, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նման հռետորաբանությունից այն պայմաններում, երբ Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում Արցախի հարցում խաղաղության պահպանման եւ բոլոր կողմերի համապատասխան պարտավորությունների կատարման ուղղությամբ: Դելյագինին ի վերջո ստիպեցին ներողություն հայցել, բայց իր այդ խոսքում նա շեշտեց, որ ափսոսանք է հայտնում, որ վախեցրել եւ վիրավորել է շատ ժողովուրդների, նրանց թվում՝ ադրբեջանցիներին: Փաստորեն, Դելյագինին կալանավորելու հարցում Ադրբեջանի դիմումն այլ երկրների՝ հերթական կոշտ ժեստն էր ուղղված ՌԴ-ին: Վերջինս իր այդ քայլով ակնարկում է, որ նավթային ենթակառուցվածքներով շատ ավելի հետաքրքրված են իր նավթը ստացող երկրները, եւ նման զարգացումների դեպքում համաշխարհային արշավ կսկսի ՌԴ-ի դեմ: Գաղտնիք չէ, որ դեռ մինչխորհրդային եւ ԽՍՀՄ-ի գոյության ժամանակներից Բաքվի նավթի հոսքը բրիտանական ընկերություններին է պատկանել, եւ պատահական չէ, որ նավթային այդ հիշատակումների ֆոնին՝ մարտի 30-ին Ադրբեջան այցելեց Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հեփիի գլխավորած պատվիրակությունը: Չնայած այցին հետեւեցին շաբլոն հաղորդագրությունները, թե Հասանովը մանրամասը տեղեկատվություն է տրամադրել Արցախի Հանրապետությունում եւ ադրբեջանա-հայկական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին եւ երախտագիտություն է հայտնել ականազերծման հարցում Մեծ Բրիտանիայի աջակցության համար, բայց ակնհայտ է, որ փակ դռների հետեւում լրիվ այլ թեմաներ են շոշափվել: Ուկրաինական պատերազմի թեժ պահին Ռուսաստանի հիմնական հակառակորդ պետության պաշտպանության գերատեսչության ղեկավարի այցը Բաքու չի կարող այլ կերպ ընկալվել, քան ՌԴ-ի դեմ հերթական քայլ: Փակ դռների հետեւում կարող էր երկու հիմնական հարց քննարկվել. առաջինը՝ նավթային ենթակառուցվածքները, երկրորդ՝ ՌԴ-ի դեմ Արցախում «երկրորդ ճակատ» բացելու հնարավորությունները: Վերջինիս հավանականությունը մեծ է, քանի որ Բաքուն, իր նենգ գործելաոճին հավատարիմ, ռուս-ուկրաինական հակամարտության բռնկումից հետո սկսել է կեղծ լուրեր տարածել Հայաստանի «ապակառուցողական» կեցվածքի վերաբերյալ: Այդ մասին երեկ կառավարության նիստում ունեցած իր ծավալուն ելույթում խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.  hhpress.am

Ձեզ կհետաքրքրի...