Պետդումայում հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի «դժոխային» պատժամիջոցները չգործեցին
ԱՄՆ-ին չհաջողվեց կազմալուծել Ռուսաստանի բանկային համակարգը, ՌԴ-ն ունակ Է կատարելու իր բոլոր պարտավորությունները, ըստ որում պատժամիջոցները վնասում են հենց Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Ապրիլի 6-ին իր Telegram-ալիքում այս կարծիքն Է հայտնել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վաշինգտնի պլանը չհաջողվեց: «Դժոխային» պատժամիջոցները չգործեցին: Հույս ունեին կործանելու տնտեսությունը, կազմալուծելու Ռուսաստանի բանկային համակարգը: Չստացվեց»,- գրել Է նա: Քաղաքական գործչի խոսքով՝ ՌԴ-ն «միջոցներ ունի հաշիվներում իր պարտավորությունները լրիվ ծավալով կատարելու համար նույնիսկ պատժամիջոցների պայմաններում», ըստ որում «ԱՄՆ-ի ստեղծած իրադրությունը խփում Է հենց իրեն եւ իր քաղաքացիներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: