«Ռոտոնդա» սգո ծառայությունների սրահի դիմաց բախվել են բեռնատար Газел-ն ու 06-ը
Այսօր, ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում «Ռոտոնդա» սգո ծառայությունների համալիրի դիմաց բավել են ВАЗ 2106 և բեռնատար Газель մակնիշի ավտոմեքենաները; Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Սակայն 06-ը ամբողջովին վերածվել է մետաղի ջարդոնի։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։ Օերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Արտակ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Արթուր Արզումանյանը։ Վթարի փաստով Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի shamshyan.com