Թուրք ազգայնական կուսակցապետը սպառնացել է Փայլանին ու «խորհուրդ տվել» լքել Թուրքիան

Sparnum en

 Թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին անդրադարձել է մեջլիսի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանի` Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչման առաջարկին:

Բահչելին սպառնացել է, որ մեջլիսը Փայլանին կզրկի պատգամավորական մանդատից, ասելով. «Դավաճանությունը դավաճանություն է, դրա թարսն ու շիտակը չկա: Կամ ինքը (Փայլանը-խմբ.) պետք է ասի՝ ԹԱՄԺ-ը իմ մեջլիսը չէ, կամ էլ մեջլիսը կանի անհրաժեշտը և սրան դուրս կնետի: Որտեղ որ ցանկանա գնալ, թող կապ հաստատի այնտեղի հայկական սփյուռքի հետ: Իրեն խորհուրդ կտամ Ամերիկա գնալ»,- ասել է Բահչելին: 

 

Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...