Լիահույս եմ, որ մոտ ապագայում հայ-իսրայելական հարաբերությունները վերելք կապրեն. Նիկոլ Փաշինյանը՝ Նաֆթալի Բենեթին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Նաֆթալի Բենեթին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսրայելի Պետության պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Երկհազարամյա ընդհատումից հետո հրեական պետականության վերածննդի փաստը վկայում է, որ պատմական արդարությունն ի վերջո միշտ հաղթանակում է՝ բոլոր ողբերգություններին ու աղետներին հակառակ:
Մեկ ամիս առաջ մենք նշեցինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում հայ-իսրայելական հարաբերությունները վերելք կապրեն՝ նոր էջ բացելով մեր բազմադարյա կապերի տարեգրության մեջ:
Ընդունեք խնդրեմ, պարոն վարչապետ, խաղաղության ու բարօրության մաղթանքներս Ձեզ և Իսրայելի ժողովրդին»: