Թուրքիայի շանտաժը. Bloomberg-ն անվանել է Էրդողանի պայմանները Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար

Shantaj

  Թուրքիան մի քանի պայման է առաջադրել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու իր համաձայնության համար։ Bloomberg-ը հայտնում է, որ Թուրքիան պահանջում է վերադառնալ F-35 օդաչուների պատրաստման ծրագրին և չեղարկել ռուսական С-400 համակարգերի գնման պատժամիջոցները։ Անկարայի մեկ այլ պայման է Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից քրդական կազմավորումների հրապարակային պախարակումը և PKK-ին ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը։

 Թուրքիան նաև Շվեդիայից և Ֆինլանդիայից պահանջում է չեղարկել Անկարային զենքի մատակարարման սահմանափակումները, որոնք սկսել են գործել 2019 թվականին՝ Սիրիայում Թուրքիայի գործողության պատճառով։ Մայիսի 17-ին Շվեդիան և Ֆինլանդիան դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կարող հավանություն տալ այդ երկրների՝ դաշինք մտնելուն։ Էրդողանի խոսքով՝ այս երկրները չեն համաձայնել PKK-ի ներկայացուցիչներին Թուրքիային արտահանձնել։

Ձեզ կհետաքրքրի...