ՀՀ բոլոր քաղաքացիները 2024 թվականից պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Փաշինյանն ընդգծեց քաղաքական վճռականությունը

Haytararagrum

   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց իշխող քաղաքական ուժի քաղաքական վճռականությունը՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցում:

 Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն իր ելույթում:

 «Ուզում եմ ընդգծել նաև մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք  համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ ՀՀ  բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որը ուժի մեջ կմտնի 2024 թվականից՝ 2023 թվականի եկամուտների համար»,-ասաց Փաշինյանը:

 

Ձեզ կհետաքրքրի...