Ակցիա Բաքվում․ 44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցիները կոտրել են նախարարության դուռն ու ներխուժել շենք

Kotrel en

  Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ հերթական բողոքի ակցիան են անցկացրել, այս անգամ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանք դժգոհում են հաշմանդամության կարգի հաստատումից և պահանջում են վճարել իրենց հասանելիք թոշակները։ Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ զայրացած ցուցարարները կոտրել են նախարարության ապակե դուռն ու ներխուժել շենք։ Շենքում քաշքշուկ է տեղի ունեցել, բողոքի ակցիայի մասնակիցները ոմանց ինքնազգացողությունը վատացել է։ Գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ֆազիլ Թալիբովը ցուցարարներին ասել է, որ օրենքի պահանջներին համապատասխան հաշմանդամության կարգ է տրամադրվում նրանց, որոնք դրա իրավունքն ունեն։ Հավելենք, որ պատերազմի մասնակից ադրբեջանցիները պարբերաբար են բողոքի տարբեր ակցիաներ են կազմակերպում՝ իշխանություններից պահանջելով հոգ տանել իրենց մասին ու սոցիալական, բժշկական աջակցություն ցուցաբերել։

Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...