Եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ է պահանջելու, ինչո՞ւ պետք է արևմտյան Զանգեզուրի ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջենք. Ալիև

Aliev

  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և Հայաստանի հետ հարաբերություններին։ Ալիեւը կարծում է, որ Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ստիպելով ադրբեջանական կողմին անել նույնը։ Այս համատեքստում նա պահանջ է հնչեցրել ՀՀ Սյունիքի մարզի տարածքի նկատմամբ։

«Պատմության տեսանկյունից Ադրբեջանն ավելի շատ իրավունքներ ունի դա անելու, քանի որ անցյալ դարի պատմությունը ցույց է տալիս, որ 1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանությունը վերցրեց Ադրբեջանի պատմական Զանգեզուրը և միացրեց այն Հայաստանին»,- ասաց նա։

Ալիևը նշել է, որ եթե Երևանը «չփոխի իր վարքագիծը», ապա իրավիճակը կմտնի փակուղի` կոչ անելով Հայաստանի կառավարությանը հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։ «Եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ է պահանջելու, ինչո՞ւ պետք է արևմտյան Զանգեզուրի ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջենք։ Այս տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված»,- ասաց նա։

Ալիևն անդրադարձել է նաև Արցախում բնակվող հայերի իրավունքներին։ Նրա խոսքով, Ադրբեջանի Սահմանադրությունը նախատեսում է հավասար իրավունքներ երկրում ապրող բոլոր էթնիկ խմբերի, այդ թվում՝ հայերի համար, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսելը «հակաարդյունավետ է և վտանգավոր հենց Հայաստանի համար»։

Ձեզ կհետաքրքրի...