Նորատուսում վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13–ամյա թոռանը․

Vraert

Հուլիսի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

 Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նորատուս գյուղի բնակիչ 13–ամյա երեխա է:

Ըստ երեխայի հարազատների՝ նա մարմնական վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով: 

Իրավապահները, սակայն, պարզել են, որ Նորատուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արսեն Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայով, Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցում վրաերթի է ենթարկել երեխան, ով այնուհետև տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց՝ գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արսեն Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:Կայքի տեղեկություններով՝ մահացած երեխան սովորում էր Նորատուսի թիվ 2-րդ դպրոցի 8-րդ դասարանում և վարորդ Արսեն Մ.-ին հորեղբոր թոռն էր:

Ձեզ կհետաքրքրի...