Հունաստանի վարչապետը Եվրոպային զգուշացում է արել Թուրքիայի զենք վաճառելու հարցում
Հունաստանի վարչապետ Կիրիակիոս Միցոտակիսը Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ակնարկել է Թուրքիային զենք վաճառելու արգելանք (էմբարգո) կիրառելու մասին: Այդ հայտարարությունը հնչել է Հունաստան-Թուրքիա լարվածության համատեքստում:
Միցոտակիսը մասնավորապես նա նշել է, որ Թուրքիան բացահայտ կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունն այն դեպքում, երբ ձգտում է դառնալ Եվրամիության անդամ: Այդ ամենը, ըստ Հունաստանի վարչապետ, խիստ անընդունելի է:
«Մի բան հաստատ է. Հունաստանը թույլ չի տա որևէ մեկին կասկածի տակ դնել իր ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Եվ վստահ եմ, որ դուք բոլորդ մեր կողքին կլինեք ընթացող այս պայքարում»,-ասել է նա՝ նկատի ունենալով Թուրքիայից եկող սպառնալիքը:
Միցոտակիսը նաև նշել է, որ եվրոպական երկրները դա պիտի անպայման հաշվի առնեն, երբ երրորդ երկրներին վաճառում են զենք-զինամթերք: