Լոնդոնն արգելեց ռուսական ոսկու, ածխի և նավթի ներկրումը
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից ոսկու ներկրման դեմ, ինչպես նաև հայտարարել է ածխի և նավթի ներմուծման արգելքի մասին։
Ածխի ներկրման արգելքն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ից, իսկ նավթինը՝ դեկտեմբերի 31-ից։
«Արգելվում է նավթի և նավթամթերքի, ածխի և քարածխի արտադրանքի և ոսկու ներմուծումը, ինչպես նաև այդ ապրանքների ուղղակի կամ անուղղակի գնումը, մատակարարումը և առաքումը: Նաև արգելված է այդ ապրանքների համար տեխնիկական աջակցության, ֆինանսական ծառայությունների և միջնորդական ծառայությունների մատուցումը», — ասված է հինգշաբթի օրը բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարությունում: