Քննարկվել է ՀՀ և Իրանի բուհերի ավարտական դիպլոմները փոխադարձաբար ճանաչելու հարցը
2022թ-ի հուլիսի 25-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հանդիպումը ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարար Վահիդ Հադադի Ասլի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր գիտական համագործակցության համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի այցը ԻԻՀ, ինչպես նաև ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակության այցը ՀՀ կազմակերպելու, բուհերի ավարտական փաստաթղթերը՝ դիպլոմները, փոխադարձաբար ճանաչելու և այլնի վերաբերյալ։