Էստոնիայի վարչապետ Կալասը կոչ Է արել՝ ռուսաստանցիներին զրկել ԵՄ այցելելու արտոնությունից
Եվրամիության երկրները պետք Է դադարեցնեն ռուսաստանցիներին մուտքի այցագրեր տալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը: «Դադարեցնել ռուսաստանցիներին տուրիստական այցեգրեր տալը:
Եվրոպա այցելությունն արտոնություն Է, այլ ոչ թե իրավունք»,-Twitter-ում գրել Է Կալասը: Նա նշել Է, որ, չնայած փակվել Է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը, եվրոպական երկրները շարունակում են շենգենյան այցագրեր տալ ռուսաստանցիներին: «Ժամանակն Է՝ դադարեցնել Ռուսաստանից զբոսաշրջությունն արդեն այժմ»,-հավելել Է Կալասը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ Վլադիմիր Զելենսկին կոչ Է արել փակել սահմանները բոլոր ռուսաստանցիների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: