ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Cavakcutyun

 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան էջում ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի կապացությամբ:

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր խորին ցավակցությունն է հայտնում օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին ու շուտափույթ ապաքինում է մաղթում բոլոր վիրավորներին։

Արտակարգ իրավիճակների նախարարության և իրավիճակին արագ արձագանքած մյուսների ջանքերն արժանի են գովասանքի: 

Կիսում ենք կորստի ցավը և մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,-ասված է հայտարարության մեջ:

Ձեզ կհետաքրքրի...