Թուրքիան 5 անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը. ermenihaber

Bosfor Dardanel

  Թուրքիան հինգ անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավարկման սակագինը: Ըստ թուրքական իշխանամետ Sabah թերթի կայքի՝ այս ամենը Թուրքիան իրականացնում է Մոնտրոյի կոնվենցիայով Անկարային տրված իրավունքների համաձայն:

Ըստ տեղեկությունների՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին նեղուցների անցումներում փարոսների, տարհանման և բժշկական սպասարկման արժեքը հնգապատիկ կավելանա, իսկ Թուրքիայի տարեկան շահույթը, որն այսօր 40 մլն դոլար է կազմում, կհասնի 200 մլն դոլարի։ 

Նշվում է, որ երբ 1936 թվականին ստորագրվեց Մոնտրոյի կոնվենցիան, վճարների արժեքները որոշվեց ֆրանսիական ֆրանկով։ Հետագայում հաշվարկներում սկսեցին օգտագործվել թուրքական լիրան և դոլարը:  Սակայն 1 ֆրանկը   հավասար էր 0,29 գրամ ոսկու՝ չնայած գնաճին և ոսկու գների աճին։

1983 թվականին Թուրքիան 1 ֆրանկը հավասարեցրեց 0,8 դոլարին։ Այժմ Անկարան արժեքը հասցրել այն  4 դոլարի: Այսպիսով նեղուցներով նավերի անցումից ստացվող տարեկան եկամուտը՝ 40 միլիոն դոլարից հասնելու է 200 միլիոն դոլարի։

Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն պահպանում է առևտրային նավերի` նեղուցներով անցնելու ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում, սակայն բոլորի համար տարբեր պայմաններ են գործում։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի ներկայությունը 3 շաբաթ ժամկետով։ Պատերազմական իրավիճակում Թուրքիան կարող է արգելել կամ սահմանափակել ռազմական նավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...