Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչի արդյունքում մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի լրանում է երկկողմ համագործակցության 30-ամյակը և այս երեք տասնամյակների համագործակցությունը գնալով էլ ավելի է զարգացել ու ամրապնդվել: Վարչապետի խոսքով՝ այդ փոխգործակցությունը նպաստել է նաև ՀՀ տնտեսության կայունությանը, այդ թվում՝ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում:
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, նաև տնտեսության բնագավառում, իրականացվում են հաջողությամբ, ինչի արդյունքում տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում ՀՀ-ն բարձրացել է 11-րդ հորիզոնական: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այդ ամենը կնպաստի մեր երկրում հետագա տնտեսական ակտիվությանն ու զարգացմանը:
Ավելին` https://bit.ly/3BLmyxH