«Անցակետի 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը այնքան էլ լավ քաղաքականություն չէ». Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անցակետ բացելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Հայաստանը պետք է հրաժարվի 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած՝ ավտոճանապարհները և երկաթուղիները Զանգեզուրի միջանցքով միացնելու պարտավորություններից խուսափելու կեղծ պատրվակներից։ Անցակետի 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը, 20-ամսյա քննարկումներն անտեսելը այնքան էլ լավ քաղաքականություն չեն»,- հակադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին երեք անցակետ բացելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի Կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։
Civic.am