Հայաստանը ցանկանում է լինել ԵՄ մաս. Ալեն Սիմոնյանը` Լատվիա կատարած այցի ժամանակ
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հնարավոր դժգոհությանը, ապա Սիմոնյանը ասել է, որ Ռուսաստանը պետք է լավ գործընկեր լիներ, պաշտպաներ իր դաշնակիցներին և ազնիվ լիներ իր գործընկերոջ հետ, նույնիսկ եթե այդ գործընկերը փոքր է։
«Մեր հասարակությունը լուծում ունի՝ լինել Եվրամիության մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հանրաքվե անցկացնելու մասին։ Կարծում եմ, որ մի օր մոտ ապագայում մենք կունենանք այս հանրաքվեն և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի այո»։
Ասել է ՀՀ ԱԺ նախագահը ԶԼՄ ներկայացուցիչներին
«Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն. Եվ դրա համար նա ցանկանում է լքել ՀԱՊԿ-ը՝ Ռուսաստանի գլխավորությամբ։ Հայաստանը նաև տեղեկացրեց, որ ռուս զինվորականներն աստիճանաբար լքում են երկիրը»։
Այս մասին Ռիգայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ասել է Լատվիայի խորհրդարանի նախագահ Դայգա Միերինան։