Ախալքալաքի գործով մեկ անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել
Վրաստանի դատախազությունն Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փաստով Ա.Գ.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրել նպատակաուղղված սպանության, հրազենի ապօրինի ձեռք բերման, պահելու և կրելու հոդվածներով: Նշվածի մասին տեղեկացնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը:
Ինչպես նշված է տեղեկության մեջ՝ ձերբակալվածի նկատմամբ դատախազությունը ձերբակալման՝ որպես խափանման միջոցի կիրառման միջնորդությամբ դիմել է դատախազություն:
«Ներքին գործերի նախարարության կողմից անցկացրած հետաքննությամբ սահմանվել է, որ 2020 թվականի օգոտոսի 8-ին, երեկոյան ժամերին, Ախալքալաքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած խոսակցության ու ֆիզիկական բախման ընթացքոմ, Ա.Գ.-ն, սպանության նպատակով հրազենից կրակելով Վ.Մ-ին կրծքավանդակի հատվածին, վիրավորել է նրան, ինչի հետևանքով Վ.Մ.-ն մահացել է հիվանդանոցի ճանապարհին»:
Հիշեցնենք՝ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի երիտասարդների և Ախալքալաքի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ և նրա մտերիմների միջև կոնֆլիկտ է ծագել, ինչի հետևանքով բախումները լայնամասշտաբ տեսք են ստացել:
Երիտասարդների մի խումբը Ախալքալաքում վառել է հյուրանոցի սեփականատիրոջ հետ առնչություն ունեցող երեք բնակարան, ինչպես նաև կոտրել հյուրանոցի դռներն ու ապակիները, ապա վառել նաև հյուրանոցը:
aliq.ge