Թուրքիայի նախագահը սպառնում է Հունաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Հունաստանին անպատասխան չթողնել թուրքական քաղաքացիական նավերի դեմ ուղղված «ցանկացած հարձակում»:
Էրդողանը հայտնել է, որ պատրաստ է անհապաղ արձագանքել Oruk Reis սեյսմոլոգիական նավի դեմ իրականացված ցանկացած ագրեսիային, գրում է Ermenihaber-ը:
«Մենք ասացինք, որ եթե հարձակվեք Oruc Reis վրա, հետևանքները կլինեն ծանր: Եվ այսօր նրանք ստացան առաջին պատասխանը»,- ասել է Թուրքիայի առաջնորդը, սակայն չի նշել, թե ինչ պատասխան է տրվել և ում:
Հիշեցնենք, որ հունական լրատվամիջոցները նախօրեին հաղորդել էին հունական և թուրքական ռազմանավերի աննշան բախման մասին:
Թուրքիայի ԱԳ նախարարն էլ Ֆրանսիային է խորհուրդ տվել խուսափել Միջերկրական ծովում լարվածությունը սրող քայլերից: