Վարդենիսում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկում է սկսվել
Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկում է սկսվել։ Այս մասին հայտնում են համայնքապետարանից։
«Խնդրում ենք պահպանել հակահամաճարակային անվտագության բոլոր կանոնները»,- ասված է համայնքապետարանի հայտարարությունում։
Օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42792 դեպք, որոնցից 35991-ն` առողջացած, 852-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195194 թեստավորում:
auroranews.am