Փաշինյանի որոշմամբ ՀՀ վարչապետի հուշամեդալով կպարգևատրվեն մի շարք բուժկենտրոնների ներկայացուցիչներ

Pargevatrum

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել, համաձայն որի կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով կպարգևատրվեն մի շարք բուժհիմնարկների ներկայացուցիչներ:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի
դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`

1. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել.

Մհեր ԴԱՎԻԴՅԱՆՑԻՆ — «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի նախկին տնօրեն
Վարդան ԱՎԱԳՅԱՆԻՆ — «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Գևորգ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ — «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Հովիկ ԲԱԼՅԱՆԻՆ — «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար
Հայկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ — «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Կարեն ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ — «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Նունե ԷՎԻՆՅԱՆԻՆ — «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն
Աստղիկ ԲԵՅԲՈՒՏՅԱՆԻՆ — «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն
Արեն ԲԱԲԼՈՒՄՅԱՆԻՆ — Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տնօրեն
Արամայիս ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ — «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Ռուբեն ԲԱԲԱԿԵԽՅԱՆԻՆ — Դիլիջանի «Իռ-Վինգ» ՍՊԸ-ի տնօրեն
Միքայել ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ — «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ի ընդունարանի բաժնի ղեկավար
Վարդուհի ՍԻՍԱԿՅԱՆԻՆ — «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Անդրանիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ — «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն
Անդրանիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ — «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Թագուհի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ — «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն
Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ — ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Լենա ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ — ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Շավարշ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ — ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Արտյոմ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ — ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Լուսինե ՔՈՉԱՐՅԱՆԻՆ — ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար
Գայանե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ — Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի ռեանիմացիայի ծառայության ղեկավար»:

Ձեզ կհետաքրքրի...