119,5 մլն դրամ՝ Երևանի վթարային շենքերի բնակիչներին նվիրաբերած բնակարանների եկամտային հարկի պարտավորության մարմանը

Vtarayin

 Երևանի ավագանու որոշմամբ 119 միլիոն 686 հազար 200 դրամ կուղղվի մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի բնակիչներին նորակառույց բազմաբնակարան շենքերից նվիրաբերած բնակարանների եկամտային հարկի պարտավորության մարմանը: 

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, տեղեկացրեց, որ այդ նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել Երևանի 2020 թվականի բյուջեում:

Որոշումն ընդունվեց 37 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ձեզ կհետաքրքրի...