ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրենը ժամանել է Երևան

AKH

Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Արդեն եկել է, ԱԱԾ տնօրեն պարոն Աբազյանը նրան դիմավորել է»,- 1lurer.am հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Իսկ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ազգային ժողովում է։ Այս պահին նա փակ հանդիպում է ունենում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Թե ինչ օրակարգով է հանդիպումը, ԱԺ ներս մտնելիս Գրիգորյանը չմանրամասնեց։

a1plus,am

Ձեզ կհետաքրքրի...