«Lurer.com» լրատվական կաքէջում հրապարակված տեսանյութի հետքերով

«Lurer.com» ինտերնետային կայքէջում դեկտեմբերի 1-ին հրապարակվել էր «Ոստիկանները հարվածներ են հասցնում ակցիայի մասնակցին, վերջինս ուշագնաց է լինում» վերտառությամբ տեսանյութ:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցին հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը ներգրավված ոստիկանության ծառայողները չեն հարվածել, և նա ուշագնաց չի եղել: Ոստիկանության ծառայողների գործողությունները բխել են «Հավաքների ազատության մասին» և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքների դրույթներից ու եղել են իրավաչափ, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք:

Ձեզ կհետաքրքրի...