Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին

katoghikos

Դեկտեմբերի 23-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Սահմանադրական դատարանի առաքելությունը երկրում օրինականության և արդարության պաշտպանության գործում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայրենիքում ստեղծված իրավիճակին։

Ձեզ կհետաքրքրի...