Թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների սերիական արտադրությունը սկսվել է․ Baykar Savunma
«Բայրաքթար ՏԲ 2» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Բայքար» (Baykar) ընկերությունը սերիական արտադրության է դրել Աքընջը (Akıncı) տեսակի նոր հարվածային ԱԹՍ֊ները։ Դրանք շուտով կհանձնվեն Թուրքիայի ԶՈւ սպառազինությանը։
Այս մասին այսօր հայտարարել է «Բայքար» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարը, փոխանցում է թուրքական իշխանամետ «Հյուրիեթ» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ այս ԱԹՍ֊ի առաջին փորձնական թռիչքը եղավ 2019թ. վերջին, իսկ մինչ այդ դրա վրա փորձարկվել էին Ուկրաինայում հիմնադրված թուրք-ուկրաինական Black Sea shield ձեռնարկության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչներով։
ԱԹՍ-ի մշակումը սկսվել է 2017թ. մայիսից: Այն սկզբնապես նախատեսվում էր գործարկել «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) մշակած PD 220 շարժիչով։
«Աքընջը» հարվածայնի ԱԹՍ–ի մարտավարատեխնիկական բնութագիրը.
- Թևերի բացվածքը՝ 20 մ;
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 4500 կգ;
- Օգտակար ներքին բեռնատարողությունը՝ 450 կգ;
- Օգտակար արտաքին բեռնատարողությունը՝ 900 կգ;
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24 ժ;
- Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ ~12 կմ։
ԱԹՍ-ին կարող է կցվել 6 հրթիռ։ Հնարավոր հրթիռներն են՝ «MAM-L», «MAM-C», «BOZOK», «CİRİT», «SOM-A», «LGK», «HGK», «KGK»։ Սրանք բոլորը թուրքական տարբեր ընկերությունների արտադրանքներ են։
razm.info