ԱԱԾ հրապարակած իրազեկումը չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու նպատակ. պարզաբանում է ԱԱԾ-ն. infocheck
Երեկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից հայտարարություն տարածվեց, համաձայն որի ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնք Սյունիքի մարզի սահմանազատման աշխատանքներ տարվող հատվածներում կցանկանան լուսաբանում իրականացնել, հետայսու անհրաժեշտ է լինելու ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։ Դրա համար վերջիններս պետք է նախապես գրավոր դիմեն ՀՀ ԱԱԾ։
Հայտարարությունը հասարակության և ոլորտի ներկայացուցիչների կողմից տարբեր կերպ մեկնաբանվեց։ Մի մասը կարծում է, թե հայտարարությունը վերաբերում է ամբողջ Սյունիքի մարզին։ Որոշ հատվածի մոտ մտահոգությունն այն է, թե լուսաբանումները Սյունիքի սահմանամերձ տարածքներում առհասարակ արգելվում է և դա արվում է նրա համար, որ մարզի որոշ տարածքներ ծածուկ կերպով հանձնվեն Ադրբեջանին։
ՀՀ ԱԱԾ-ն, անդրադառնալով թեմային, պարզաբանում է, որ երեկ հրապարակված իրազեկումը չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից թույլտվություն հայցելու նպատակ: Աշխատանքները փոխհամաձայնեցված կազմակերպելու հանգամանքը բխում է նաև լրագրողական գործունեության արդյունավետության և անվտանգության տեսանկյունից։ Լրագրողների աշխատանքի մասին հայտարարության նպատակը նկարահանումները փոխհամաձայնեցված կազմակերպելն է։
infocheck.am